Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:39 30-01-2024

Վահե Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ

Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը կարևորել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպումները՝ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նոր կադրեր ներգրավվելու տեսանկյունից, և ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու անդրադարձել Քրեական ոստիկանության ձևավորման աշխատանքներին։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Վահե Ղազարյանը կարևորել է ստեղծվող ստորաբաժանումը նոր կադրերով համալրելը և ներկայացրել կարիերայի հեռանկարները։ Նա խոսել է նաև ՆԳՆ կրթահամալիրում հնգամսյա ուսուցման, սոցիալական երաշխիքների և ծառայության ուղղությունների մասին։
Նոր ձևավորվող Քրեական ոստիկանության, նպատակի և ընդունելության մասին են խոսել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Արշակ Արշակյանը։

Հանդիպման ընթացքում կայացել է ակտիվ քննարկում։ Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։

Հարցերը հիմնականում վերաբերում էին կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով համալրելով՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։

Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցույթային տեղ: Մրցույթային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան