Ուղիղ եթեր
Քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ «Մայր Հայաստան»-ը նոր նախագիծ կներկայացնի․ Ժողովուրդ
copy image url

Քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ «Մայր Հայաստան»-ը նոր նախագիծ կներկայացնի․ Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:25 30-01-2024
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին:

Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգեւավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, եւ նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը:

Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաեւ ավագանու նիստի օրակարգ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգեւավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։

«Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգեւավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգեւավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգեւավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
17:18 Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը. միայն քսակի գործոնը բավարար չէ
16:49 2015-ի ռազմահայրենասեր նիկոլները պահանջում էին մեր ամեն զոհվածի դիմաց թշնամու մի միլիոն զինվոր փռել
17:48 ​​​​​​​Իբր խորհրդարանի դահլիճը սրճարանի չի նմանվում, պետբյուջեի փողերով մի սրճարան էլ բակում են սարքել
17:39 Սյունյաց դշխուհու գանձը այլևս սրբությամբ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
16:24 Ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների վիճակը գնահատվում է բավարար. ԱՆ
22:15 Միայնության և աշխատանքային մարաթոնի հետևանք․ ՏՏ մասնագետի բնակարանը վերածվել էր աղբանոցի
16:57 Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոն 2025-ի քառորդ եզրափակիչ

Ձեզ գուցե հետաքրքրի