Արտաքին 2 տարի առաջ - 17:33 28-01-2024

Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հեղինակները 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն

Tert.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, որտեղ երկու դիմակավորված հարձակվողներ կրակել և սպանել են մի տղամարդու։

Էրդողանը վստահեցրել է, որ հարձակումն իրականացրած անձինք 24 ժամվա ընթացքում կկալանավորվեն, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես իմ ցավակցությունն եմ հայտնում հասարակությանը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցագործներին բռնելու համար։ Հուսով ենք, որ 24 ժամվա ընթացքում մենք կգտնենք և կձերբակալենք հարձակման հեղինակներին»,-ասել է Էրդողանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում պատարագի ժամանակ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները