Ներքին 2 տարի առաջ - 14:04 28-01-2024

Մենք հավերժ պարտական ենք մեր բանակին՝ սպային ու զինվորին․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Այսօր Հայոց բանակի կազմավորման օրն է։

32 տարի առաջ հայ ժողովուրդը ապացուցեց, որ ամենածանր ու վճռական օրերին կարող է համախմբվել, բռունցք դառնալ և ստեղծել իր պետականության պահպանման առհավատչյան՝ զինված ուժերը։

Մենք հավերժ պարտական ենք մեր բանակին՝ սպային ու զինվորին։

Եվ այսօր առավել, քան երբևէ ամեն ջանք պետք է գործադրենք, որ մեր զինված ուժերը վերականգնվեն և կարողանան դիմակայել ժամանակակից, ամեն օր վրա հասնող ու անդիմադրելի թվացող բոլոր մարտահրավերներին։

Սեփական ռազմարդյունաբերության զարգացմամբ՝ հզոր տնտեսությամբ ու ռազմական գործին տիրապետող մարդկանցով կարող ենք բանակը դարձնել հզոր ու մարտունակ՝ ժամանակակից սպառազինությամբ ու պրոֆեսիոնալ սպայական կազմով։

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ։

Փառք ու պատիվ ու խոնարհում մեր երկիրն իրենց արյան գնով պահած հայորդիներին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում