Արտաքին 2 տարի առաջ - 22:52 26-01-2024

Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում ԱՄՆ-ի համար

Գերմանական «Die Welt» թերթն անդրադարձել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատմանը։ Մասնավորապես նշվում է, որ աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն կորցնում է իր ազդեցությունը, ի հայտ են գալիս նոր ուժային բևեռներ և այդտեղ Թուրքիան գնալով կարևոր նշանակություն է ստանում։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«ՆԱՏՕ-ի համար Անկարան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում և Սև ծովի միջև ընկած ռազմավարական կետերում պաշտպանական տեսանկյունից անփոխարինելի է»,- նշված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ԹԱՄԺ-ի հաստատումը Արևմուտքի համար հաջողության նշան չէ, այլ բացահայտում է, թե Արևմուտքը Թուրքիայի վրա ինչքան քիչ լծակ/ հաղթաթուղթ ունի։

Հոդվածում ընդգծվում է, որ յուրաքանչյուր հակամարտություն իր մեջ կրում է Թուրքիային Արևմուտքից հետ մղելու և ՌԴ-ին մոտեցնելու վտանգ և ոչ-ոք այդպիսի ռիսկի դիմել չի ցանկանում։ Մտահոգիչ ճշմարտությունն այն է, որ առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս գործը գլուխ չէր բերվի և Անկարան դա գիտի նույնքան, որքան Բեռլինն ու Վաշինգտոնը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամցության համար Շվեդիային ստիպել է թանկ գին վճարել։ Մասնավորապես Ստոկհոլմը Թուրքիայի համար փոփոխել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օերնքը, իսկ Անկարան և ԱՄՆ-ն սակարկել են թուրքական F-16 նավատորմերի արդիականացման համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը