Ներքին 2 տարի առաջ - 11:50 25-01-2024

ՀՀ-ում չկա մի կետ, որտեղով երթևեկելիս՝ չզգաս, որ շինարարը փոխվեց. Փաշինյան

Ես զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ հիմա պետք է լիներ։ Իմ զգացողությամբ ավելի վատ վիճակում է։

Այս մասին Կառավարութան նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ պետք է կատարվի նաև ճանապարհների որակի աուդիտ։

Վարչապետի խոսքով, երբ ինքը մեքենա է վարում և ճանապարհորդում Հայաստանի ճանապարհներով, այդ ժամանակ որպես վարորդ նկատում է մի շարք խնդիրներ։

«Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը։ Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է։ Սա էլ է մեր լուծելու հարցը, քանի որ այդ ճանապարհը նախատեսված չէ նման ծանրության բեռնատարների համար։ Սրա համար էլ ճանապարհներին կշռեքներին դրեցին, մարդիկ ձերբակալվեցին, քրեական գործեր հարուցվեցին։ Չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի փոշմանել ենք և բաց ենք թողել»,- ընդգծեց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցերի փաթեթն անհրաժեշտ լուծման կարիք ունի։

Անդրադառնալով ճանապարհների թերություններին՝վարչապետը նկատեց․ «Ճանապարհը կառուցվել է, 3-6 ամիս հետո փոս է հայտնվել, շինարարն ասում է՝ կգնամ, կվերացնեմ, գնում, ծածկում է, 5 օրից ուրիշ տեղ է առաջանում, 7 օրից էլի.... ճանապարհի փոխարեն ունենում ենք կարկատանների հավաքածու. սա անընդունելի է: Ճանապարհաշինության ոլորտում ՀՀ-ում թերություն վերացնելու կուլտուրան շատ կասկածելի է. եթե փոսն անգամ օբյեկտիվ պատճառով է առաջացել, փոսը լիցնելիս՝ մեկ ա, ճանապարհի բուն հարթությունից կա՛մ բարձր, կա՛մ ցածր է լինելու: ՀՀ-ում չկա մի կետ, որտեղ դու երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից