Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:30 22-01-2024

Քաղաքապետարանը ապօրինի գումարներ է գանձում

2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ «Ա» գոտում, ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանվել է տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ «Բ» գոտի, 24 000 դրամ։

Նշենք, որ տրանսպորտային միջոցի կայանումը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, ինչպես նաև անվճար է 15 րոպե կայանելու դեպքում, երկու դեպքերում էլ տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում։

Այսօր Oragir.News էր ահազանգել մի քաղաքացի, ով պատմեց, որ օրեր առաջ 21։50-ին մեքենան կայանել է կարմիր գծերի վրա, և անմիջապես վճարում կատարել 1 ժամվա համար, 45 րոպե անց հաղորդագրություն է ստացել, որ ժամանակը լրանում է։ Նա չիմանալով, որ այդ ժամերն արդեն անվճար են ևս մեկ անգամ է վճարում կատարել։



Oragir.News-ին Երևանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ նման պարզաբանում տվեցին․
«Մենք հանրային մի քանի հարթակներով ասել ենք, որ ժամը 22։00-ից սկսած վճարում անել պետք չէ։ Քաղաքացին կարող է այդ հաղորդագրություններով մոտենալ «Կարմիր գծերը» սպասարկող ընկերություն, իրենք պարզաբանում կտան»։

Oragir.News-ը զրուցեց նաև «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ- ղեկավար Կարեն Հեքիմյանի, նա ասաց, որ այն մարդիկ, ում իրավունքները խախտվում են, պետք է անպայման իրավունքները պաշտպանեն․

«Հայաստանի բնակչության մեծ մասը գոհ է այս վիճակից, իրենք չեն ուզում, որ իրենց իրավունքները պաշտպանվի։ Այդ պատճառով էլ իրենց իրավունքները պարբերաբար խախտվում են։ Քաղաքապետարանն էլ մտածում է, եթե մարդը վճարում է, ուրեմն ինքն էլ կարող է այդ գումարը վերցնել, և այդ մարդիկ հետո չեն բողոքում և իրենց գումարը հետ չեն ուզում»։

Նա հավելեց, որ քաղաքապետարանն այդ կերպ ապօրինի գումարներ է գանձում, սակայն այդ համակարգը, որով կատարվում է գործընքացը, ռոբոտ է, և հնարավոր է, որ որոշակի թերություններով աշխատի, այդ իսկ պատճառով խախտում արձանագրելու դեպքում պետք է գնալ գումարի հետևից։

«Պետք է վարույթ հարցել և գումարը հետ վերցնել։ Մի քիչ երկար պրոցես է, բայց, եթե չես անում սկզբունքը կորում է։ Մանավանդ, որ անբարոյական պետությունը տեսնում է, որ մարդիկ չեն ուզում իրենց իրավունքները պաշտպաանել, մտածում է՝ ինչի՞ ավելի շատ անբարոյականություն չանեմ։ Վաղը շատ ավելի մեծ գումարներ են պահելու»,- եզրափակեց «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ- ղեկավարը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին