Ներքին 2 տարի առաջ - 11:30 22-01-2024

Երեխեքը, ցեխի մեջ կորած, դպրոց կերթան, ըսիկ ըբը էղավ շնորհք. Գյումրիում դժգոհում են անանցանելի փողոցներից 

Անի թաղամասը Գյումրիի ամենամեծ թաղամասերից է, որտեղ 2021-ից սկսված փողոցաշինական աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ավելի վատ, գրեթե անանցանելի վիճակ այստեղ ստեղծվել է ջրամատակարարման ցանցի նորացման արդյունքում։ Ստացվում է, որ հոնքը շինելու տեղ աչքն են հանել։

Թաղամասի փողոցներն անանցանելի են. խնդիրը հատկապես սրվում է անձրևի և ձյան տեղումներից հետո։

Բնակիչները տարվա բոլոր եղանակներին դիմում են Գյումրիի քաղաքապետարան, բայց այդպես էլ չեն ստանում պատասխան, թե երբ վերջապես իրենց թաղամասի փողոցները կասֆալտապատվեն։

Գյումրիի քաղաքապետարանը մեղավորության սլաքներն ուղղում է «Դորոժնիկ» ընկերություն, որը նորացված ցանցի փորձարկումները չի կատարել, իսկ «Դորոժնիկ» ընկերությունից էլ ասում են, որ աշխատանքները ամբողջությամբ ավարտելուց հետո իրենք իրենց քանդածը տեսքի կբերեն, այսինքն` երևի թե քանդածը կհավաքեն իրար գլխի, մի թեթեւ էլ հարթեցում կանեն։

Oragir.News-ի թղթակիցը եղել է Անի թաղամասում, զրուցել բնակիչների հետ։

«Էս վիճակն է, երեխեքը, ցեխի մեջ կորած, դպրոց կհասնին։ Ըբը ըսիկ եղավ շնո՞րհք, ուղիղ իրեք տարի է՝ քանդեցին, ըդպես թողեցին։ Անտեր երկիր․ աջ ձեռքը ձախից խաբար չէ։

Քիչմ ներքև կիջնիս, կզգաս, որ քաղաք է։

Ո՛չ իշխանություն կա, ո՛չ տեր...

Քաղաքապետարան կերթանք, փափուկ բարձը դնեն գլխներիս տակ, ճամփեն գը, է լավ ըստեղ էլ մարդ կապրի»,- ասում է թաղամասի բնակիչներից մեկը։



Մեկ այլ բնակիչ էլ ասում է` իսկական դժոխք է, այլ բառ չի գտնի բնութագրելու, ուղղակի չգիտի՝ ինչքան կարելի է ապրել այսպես.

«Ռեզինե սապոգներով տնից դուրս գուկանք, ըմբես տպավորություն է, որ 58 թաղամասը Գյումրի չէ, առանձին քաղաք է»։



Անի թաղամասի բնակիչները նույնիսկ արդեն հեղինակային հումորներ են անում, քանդված փողոցների վերաբերյալ։

Օրինակ՝ ասում են՝ ցանկացած վարորդի օրը փչացնելու համար նստի ու ըսա՝ քշե 58...:



Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ընդգծել է, որ խնդրի լուծման տարբերակները քննարկվում են «Դորոժնիկ» ընկերության հետ։

Փաստն այն է, որ թաղամասի հազարավոր բնակիչներ փողոցների բարեկարգմանը սպասում են արդեն երեք տարի։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո