Գյումրիում բացվել է «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոն
copy image url

Գյումրիում բացվել է «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոն

Ներքին 1 տարի առաջ - 21:43 21-01-2024
«Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի և Գյումրու համայնքապետարանի հովանու ներքո այսօր՝ հունվարի 21-ին, Գյումրիում բացվել է «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։

Կենտրոնի բացմանը ներկա են եղել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, «Ֆրանսիական Լույս» Ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը, հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը, հերոսների հոգեբանական վերականգնման քաղաքի հիմնադիր Սուրեն Արեենցը, հոգեբաններ ֆրանսիայից և այլք։

Կենտրոնի բացմանը ներկա է եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, ով ներկաներին փոխանցել է համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված ասոցիացիան տարաբնույթ ծառայություններ է մատուցում՝ բժշկա-հոգեբանականից մինչև անվճար ճաշարան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։

Կենտրոնի բացումից անմիջապես հետո միջոցառման մասնակիցներին հյուրընկալել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը։

Ողջունելով ներկաներին, համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորել է կենտրոնի բացումը, խոսել մինչ այս հիմնադրամի հետ ունեցած համագործակցությունների, հետագա ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։