Մամուլ 2 տարի առաջ - 08:56 18-01-2024

Ավանեսյանը շարունակում է ձախողել իր ղեկավարած ոլորտի կառավարումը. ինչո՞ւ նա պաշտոնանկ չարվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ նախորդ շաբաթվա տարեվերջյան ասուլիսի մի դրվագ այնքան էլ իր վրա ուշադրություն չսեւեռեց, մինչդեռ այս դրվագը լավագույնս ապացուցում է, որ Ավանեսյանը ձախողել է իր ղեկավարած ոլորտի կառավարումը։

Հայաստանում այս պահին չկա Քովիդի դեմ պատվաստանյութ․ նախարարությունը մրցույթներ է հայտարարել, որոնք չեն կայացել։ «Մի քանի շրջափուլով մասնակից չի եղել, պատվաստանյութի առաջարկ չի եղել, այս վերջին մրցույթի արդյունքով, կարծես թե, ունենք մասնակից, եւ շուտով կկնքվի պայմանագիր, ու Քովիդի դեմ պատվաստանյութը եւս հասանելի կլինի Հայաստանում», – ասել էր Ավանեսյանը։

Նախարարը ոչ թե հաստատակամորեն է խոսում պատվաստանյութերի մասին, այլ շեշտում՝ «կարծես թե»։ Իսկ «կարծես թե»-ն նշանակում է՝ միգուցե այս մրցույթն էլ ձախողվի։ Եւ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները․ կարծես թե ոչինչ․ սպասելու են։ Մինչդեռ, Առողջապահության նախարարության գլխավոր գործառույթներից մեկը պետք է լիներ հենց այս հարցերի կարգավորումն ու օր առաջ երկրում պատվաստանյութերի ապահովումը։ Սա կարելի է որակել նախարար Ավանեսյանի հերթական ձախողումներից մեկը, մի նախարարի, որը, ի դեպ, շատ ակտիվ է պատվաստանյութերի թեմայով տարատեսակ համաժողովների մասնակցելու համար գործուղումների մեկնելու հարցում։ Երկիրը պատվաստանյութով ապահովելու հարցը, սակայն, դեռ լուծված չէ։

Չնայած այս ամենին՝ Անահիտ Ավանեսյանն այսքանից հետո էլ կշարունակի պաշտոնավարել, քանի որ Նիկոլ Փաշինյանը գնահատում է նախարարի ոչ թե մասնագիտական ունակություններն ու գործը, այլ իրեն նվիրվածությունը, իրեն չհակառակվելը։ Թերեւս պետք է որ Մարտունու բժշկական կենտրոնի հետ կապված հարցում վարչապետին ըստ էության խաբելուց հետո նա պաշտոնանկ արված լիներ, մինչդեռ հակառակին ենք ականատես լինում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի