Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:28 18-01-2024

Աշխատակիցը՝ ՔՊ-ի օլիգարխից խաբված. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձեւով Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը եւ Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել եւ առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը, հարցին հստակ մեկնաբանություն տալու փոխարեն, շատ ագրեսիվ էր արձագանքել՝ խնդրելով իրեն չզանգել, բայց մենք խոսում ենք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է կապ հաստատել նաեւ ազգությամբ եգիպտացի, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի արդեն նախկին գլխավոր մենեջեր Մահմուդ Սաադի հետ:

-Պարո՛ն Սաադ, որքա՞ն ժամանակ է՝ աշխատում եք «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել:

-Ես «Գոլդեն Փելիս» հյուրանոցում աշխատում եմ 2022թ. փետրվարից, բայց 2023թ.-ի դեկտեմբեր ամսին աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել իմ կամքով: Ուզում եմ շեշտել, որ ինձ չեն ազատել, ես եմ դիմում գրել: Հյուրանոցի գլխավոր մենեջերի պաշտոնն եմ զբաղեցրել:

-Ո՞րն է եղել պատճառը ազատման դիմում գրելու:

-Անձնական խնդիրներով:

-Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատել եք, սակայն հյուրանոցի տնօրինությունը Ձեզ չի վճարել աշխատանքի դիմաց: Աշխատավարձի հետ կապված ի՞նչ խնդրի եք բախվել:

-Չեն վճարվել միայն դեկտեմբեր ամսվա համար, երբ արդեն աշխատանքից ազատման դիմում եմ գրել: Կցանկանամ նշել նաեւ, որ ես այս խնդրի մասին չեմ բարձրաձայնել, քանի որ չեմ ցանկանում մեծ աղմուկ բարձրանա. հուսամ՝ կլուծվի խնդիրը:

-Իսկ փորձե՞լ եք հանդիպել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու՝ ինչու չեք վճարվել:

– Ո՛չ, քանի որ ես հաճախ եմ արտերկրում լինում ու չեմ հանդիպել: Աշխատավարձերը վճարում է հյուրանոցի ֆինանսական բաժինը. նրանցից պարզաբանում դեռ չեմ ստացել:

-Կա՞ն էլի աշխատակիցներ, որոնք չեն վճարվել:

-Ես նման տեղեկություն չունեմ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, ինչպե՞ս եք պատրաստվում Ձեր աշխատավարձը հետ ստանալ:

-Ես այժմ Հայաստանում չեմ, առաջիկայում կվերադառնամ ու կփորձեմ հանդիպել հյուրանոցի տիրոջ հետ՝ խնդիրը պարզելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա