Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:55 16-01-2024

ԵԱՏՄ տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտները պետք է ամբողջությամբ վերացվեն. Նիկոլ Փաշինյան

Բացարձակ առաջնահերթություն է փոխադարձ առևտրի համար գոյություն ունեցող խոչընդոտների ամբողջական վերացումը։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք չեն որակվում որպես խոչընդոտ, բայց բացասաբար են ազդում ներքին շուկայի վրա, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում, որը նա հղել է 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ։

Վարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի որոշ դրույթներ թույլ են տալիս անդամ երկրներին միակողմանի սահմանափակող միջոցներ կիրառել, որոնք հանգեցնում են ԵԱՏՄ ներքին շուկայի կոռոզիային և բիզնեսի ներկայացուցիչների համար դժվար կանխատեսելի պայմանների ձևավորմանը։

«Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 29-րդ հոդվածը դոգմատիկ չէ և պետք է հարմարեցվի ժամանակակից իրողություններին և տնտեսական գործունեության պայմաններին»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում