Մամուլ 2 տարի առաջ - 08:58 16-01-2024

Ի՞նչ է ակնարկել Սյունիքի մարզպետը՝ խոսելով «վերջին հանդիպման» մասին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Սյունիքի մարզի կրթական հաստատությունների աշխատակիցների «կորպորատիվին» մասնակցել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ «քեֆի» ժամանակ Ղուկասյանն ասել է, թե «ամենայն հավանականությամբ, սա մեր վերջին հանդիպումն է»: Թե կոնկրետ ինչ նկատի ունի, մարզպետը չի մանրամասնել զարմացած ներկաներին և պարզապես չի շարունակել թեման:

Ըստ կառավարության մեր աղբյուրի, Ռոբերտ Ղուկասյանը վաղուց «աչք ունի» ՏԿԵ նախարարի պաշտոնի վրա և տևական ժամանակ տարբեր անձնաց միջոցով լոբբինգ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի մոտ: Կառավարութան կուլիսներում խոսում են, որ կա՛մ Ղուկասյանն արդեն «դաբրո» ունի Գնել Սանոսյանին փոխարինելու հարցում, կա՛մ պարզապես իրենց դերն են խաղացել մարզի քպական ակտիվի հետ մշտական տարաձայնությունները, և որոշվել է նրան ազատել մարզպետի պաշտոնից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով