Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 17:43 15-01-2024

Աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառությունները կվերացվեն, փաստաթուղթը կվավերացվի ԵԱՏՄ շրջանակում

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ գնացող գիտնականներն իրենց գիտական աշխատանքները կրկնակի պաշտպանելու կարիք չեն ունենա: Այս մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին, և համաձայնագիրը նպատակ ունի կարգավորելու գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններում աշխատանքի տեղավորման, մասնագիտական գործունեություն իրականացնելու հարցերը:

«Համաձայնագրի վավերացման պարագայում եթե մեր գիտնականը գնա ԵԱՏՄ անդամ երկիր, դիցուք՝ Ղազախստան, նա չպետք է անցնի Ղազախստանում գիտական աստիճանների պաշտպանություն, այսինքն՝ նորից չպետք է պաշտպանի: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ ԵԱՏՄ տարածքում գիտնականների կամ գիտական աստիճան ունեցող անձանց շարժունության պարագայում կրկնակի փորձաքննության և ազգային ընթացակարգերով գիտական աստիճանը հիմնավորելու կարիք չի առաջանա»,- ասաց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։