Երևան +13°
copy image url
Մշակույթ 3 ամիս առաջ - 18:24 14-01-2024

Լուիս Քերոլի հրաշքների աշխարհը

Այսօր անգլիացի գրող Լուիս Քերոլի հիշատակի օրն է։ Նրա անվան հետ մինչ օրս բազմաթիվ գաղտնիքներ են կապվում։ Սակայն, անկախ նրանից, թե ով էր այս խորհրդավոր մարդը, փաստ է, որ նա փայլուն մաթեմատիկոս էր: Իր պարզության մեջ բաց, բարեկիրթ, գրական հիանալի տաղանդով օժտված անհատականություն էր Քորոլը, և դրա հետ մեկտեղ, նրա հայրենակիցներից ոչ ոք չէր կարող հասկանալ և նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվում նրա գլխում։

Կարդալով Լուիս Քերոլի գրքերը՝ շատերը նրան համարել են խելագար, այլասերված կամ խենթ: Նա հանճար էր։ Նրա մաթեմատիկական տաղանդը գերազանցում էր այն ժամանակվա գիտության բոլոր չափանիշները։ Թերևս դա էր պատճառը, որ նրա համբավը տարածվեց աշխարհով մեկ։ Լուիս Քերոլն իսկապես հանճար էր, ում նմանները ծնվում են շատ հազվադեպ և ավելի հազվադեպ թույլ են տալիս մեզ նայել իրենց հիանալի, անհասկանալի աշխարհը:



Նրա իսկական անունն էր Չարլզ Լութվիջ Դոջսոն (1832–1898): Այս անգլիացին մաթեմատիկա և տրամաբանություն էր դասավանդում Օքսֆորդի Քրիսթ Չերչ քոլեջում, բակալավր էր և, ըստ երևույթին, ոչ մի հարաբերություն չուներ կանանց հետ:

Լուիս Քերոլի շնորհիվ շատ գրքեր այժմ ունեն կրկնակի կազմ: Քերոլը հորինել և նկարագրել է նաև բիլիարդի կլոր սեղան: Ճիշտ է, միայն Էդվին Ռոբինսոնը դրա համար արտոնագիր ստացավ 1964 թվականին, սակայն գաղափարը Քերոլինն է։

Խելագար գլխարկագործի կերպարը հայտնվել է անգլիական «խելագար, ինչպես գլխարկագործը» ասացվածքի շնորհիվ։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ ասացվածքն արտացոլում էր գործերի իրական վիճակը, քանի որ 19-րդ դարում սնդիկ և կապար էին օգտագործում ֆետրի մշակման ժամանակ։ Վտանգավոր գոլորշիներից թունավորումը հաճախ խելագարության էր հանգեցնում գլխարկագործներին։



Լուիս Քերոլը սիրում էր շփվել և ընկերանալ փոքրիկ աղջիկների հետ, բայց մանկապիղծ չէր, ինչպես պնդում են նրա կենսագիրներից շատերը։ Հաճախ նրա ընկերուհիները թերագնահատում էին իրենց տարիքը, իսկ ինքն էլ մեծահասակ տիկնանց աղջիկ էր անվանում։ Պատճառն այն էր, որ Անգլիայում այդ դարաշրջանի բարոյականությունը խստորեն դատապարտում էր միայնակ երիտասարդ կնոջ հետ շփումը, իսկ մինչև 14 տարեկան աղջիկները համարվում էին «անսեռ», իսկ նրանց հետ ընկերությունը բոլորովին անմեղ էր:

Լուիս Քերոլը հերքել է, որ իր Ալիսի կերպարն ունի իրական նախատիպ՝ Էլիս Լիդելը։

Օգտագործելով ակրոստիքոսի յուրաքանչյուր տողի առաջին տառերը, որը եզրափակում է «Ալիսան հայելիների աշխարհում» հեքիաթը, բացահայտում ենք Ալիս Լիդելի լրիվ անունը՝ Ալիս Փլեյնս Լիդել։ Դա ստիպել է ընթերցողներին կարծել, որ Լուիս Քերոլի ստեղծագործությունների նախատիպը մի աղջիկ էր, ում հետ նա ընկերական հարաբերությունների մեջ էր՝ Էլիս Լիդելը:

Ենթադրվում է, որ Վիկտորիա թագուհին Քերոլի ստեղծագործությունների մեծ երկրպագու է եղել և խնդրել է, որ հաջորդ աշխատանքը իրեն նվիրի։

«Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը ընդգրկված է տասներկու «ամենաանգլիական» առարկաների և երևույթների ցանկում, որը կազմվել է Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի և լրատվամիջոցների նախարարության կողմից։