Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
copy image url

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ներքին 1 տարի առաջ - 21:11 12-01-2024
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին Գերազանցություն պարոն Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքները հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջմղման և բազմակողմ համաժողովներում համագործակցության ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի