Ներքին 2 տարի առաջ - 20:25 12-01-2024

Նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում․ Վահան Քերոբյան

4 ընկերության հետ կնքեցինք պայմանագրեր, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։

Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան