Ներքին 2 տարի առաջ - 19:13 11-01-2024

Ներկայացվել են Արամ Ա Վեհափառ Հայրապետի՝ Կատարում անցկացրած հանդիպումները

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացրել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի՝ Կատարում անցկացրած հանդիպումները։

«Պետական հրաւէրով կարճատեւ այցելութեամբ Տոհա (Քաթար) իր կեցութեան ընթացքին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Լիբանանի ու Հայաստանի դեսպանատուները: Ան իր բարձր գնահատանքը յայտնեց դեսպանատուներուն կատարած աշխատանքներուն: Այս այցելութիւնները առիթ հանդիսացան անդրադարձ կատարելու տուեալ երկրին առնչուած հարցերուն:

Ապա, ընդառաջելով Անգլիոյ մօտ Քաթարի դեսպան Ֆահըտ Պըն Աթիէի հրաւէրին, Հայրապետը անոր ճաշի հիւրը եղաւ: Յայտնենք, որ դեսպանը միշտ օգտակար հանդիսացած է հայ համայնքին:

Նոյն օրը, Նորին Ս. Օծութիւնը անձնական այցելութիւն մը տուաւ Քաթարի քարիւղի նախկին նախարար Ապտալլահ Պըն Աթիէին, ընդառաջելով անոր հրաւէրին:

Նորին Ս. Օծութիւնը, իր իջեւանած պանդոկին մէջ, նաեւ հանդիպում ունեցաւ Քաթարի համայնքի ազգային վարչութեան հետ, որմէ ետք, Լիբանանի դեսպանատան մէջ, հանդիպեցաւ համայնքի զաւակներուն հետ։ Նորին Արբութիւնը գնահատեց անոնց ամուր կապուածութիւնը հայ լեզուին, մշակոյթին ու աւանդութիւններուն եւ թելադրեց, որ Սուրբ եւ Անմահ Պատարագին առընթեր, թեմին ազգային վարչութեան նախաձեռնութեամբ, յաճախակի առիթներով ձեռնարկներ կազմակերպեն, որպէսզի համայնքի զաւակները առիթ ունենան միասին ըլլալու:

Յիշեալ հանդիպումներուն Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին իրեն ընկերացող պատուիրակութեան անդամները.- Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Լիբանանի խորհրդարանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճեան, թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեան, Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան եւ Քաթարի գաղութին ներկայացուցիչները: Նշենք, որ Լիբանանի դեսպանուհիին բացակայութեան, վերջերս հիւպատոս նշանակուած Շանթ Վարդանեան եւս ներկայ գտնուեցաւ Նորին Սրբութեան հանդիպումներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան