Ներքին 2 տարի առաջ - 16:01 11-01-2024

2023 թվականին աճ են գրանցել բոլոր հարկատեսակները, բացի մեկից. Բադասյան

2023 թվականը ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի էր։ Նախորդ տարին ամփոփիչ ասուլիսում այսպես բնորոշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով` կառավարության ծրագրող սահմանված թիրախը` ըստ որի 0.5 տոկոսային կետով պետք է բարելավվեր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, նույն չափով կատարվել է, ինչպես նաև աճ են գրանցել բոլոր հարկատեսակները, բացի մեկից։

«Բացառությունը բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթին է, այդ հարկատեսակի մուտքերը նվազել են, իսկ պատճառը մետաղների միջազգային գներն են»,- ասաց Բադասյանը։

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ 2023 թվականին ապահովվել է 2 տրիլիոն 221 միլիարդ դրամի հարկային մուտքեր, որը շուրջ 296 միլիարդով ավել են եղել, քան նախորդ տարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում