Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:48 11-01-2024

«Կախիչ» օպերացիայի հետևանքները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Կախիչ» օպերացիային «զոհ» դարձած Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջեւ։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը մեկ շաբաթ է` թափուր է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ուզում իր «մարդուն» նշանակել, քանի որ կոմիտեի գործունեությունը հաճախ խաչվում է քաղաքապետարանի մի շարք պատկան վարչությունների գործունեության հետ, ընդ որում՝ եկամտաբեր վարչությունների։ Իսկ թե ով է նրա թեկնածուն, մեր աղբյուրները չեն հայտնում։ Մյուս կողմից՝ այս պաշտոնի համալրման հարցն իր ձեռքից չի ուզում բաց թողնել վարչապետի աշխատակազմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Իսկ Ղուլարյանն այն մարդն էր, որը բավարարում էր բոլոր կողմերի ակնկալիքները եւ ենթարկվում էր բոլորին։

Կառավարությունում խոսում են, որ թերեւս սա է պատճառը, որ Փաշինյանը հրաժեշտ տվեց իր համերկրացուն, որն իրականում ավելի փոքր պատասխանատվություն էր կրում դպրոցաշինական աշխատանքներում հայտնաբերված թերացումների համար, քան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մարզպետները եւ ԿԳՄՍ նախարարը։ Բանն այն է, որ շինարարական աշխատանքների 2021-2026 թթ․ ծրագրի պատասխանատու եւ համակարգող է նշանակված Տիգրան Խաչատրյանը։ Այդ ծրագրով կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առայժմ միայն նկատողություն է եղել, ասում են՝ Փաշինյանը նաեւ կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան