Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:30 10-01-2024

Պապիկյանն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: