copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:40 09-01-2024

Հիվանդանոցներում տեղ չկա․ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են սուր շնչառական վարակները ինչի հետևանքով բուժհաստատությունները ծանրաբեռնված են։

Բազմաթիվ քաղաքացիներ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ երեխաներին տանում են հիվանդանոց, սակայն չեն ընդունում՝ ասելով, որ բոլոր տեղերը զբաղված են։

«Երեխայիս տարա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, սակայն չընդունեցին, ասացին՝ ազատ տեղ չկա։ Նույն պատկերը Մուրացանում էր։ Ստիպված բուժումներ են նշանակել, տանը ստանում ենք»,- ասաց մեզ դիմած քաղաքացիներից մեկը։

Առողջապահության նախարարությունից Oragir.News-ին փոխանցեցին, որ օրական և շաբաթական մշտադիտարկումներ են արվում, ինչը ցույց է տալիս, որ վերջին շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակների դիմելիության առումով 1,1 անգամ կայունացում է գրանցվել, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համար ևս առկա է նվազում՝ 1,2 անգամ։ Սրան զուգահեռ, սակայն հոսպիտալացումների թվերն են աճել։

«Նախորդ շաբաթվա համեմատ սուր շնչառական վարակներով հոսպիտալացումները աճել եմ մոտ 15 տոկոսով, թոքաբորբով հոսպիտալացումները՝ մոտ 10 տոկոսով։

Ընդհանուր հոսպիտալացվածների շուրջ 70 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, առաջնային պահպանման օղակ դիմողների ևս շուրջ 80 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Ունենք մի փոքր աշխուժացում նաև 19-29 տարեկանների շրջանում։

Օրական մշտադիտարկման արդյունքում հունվարի 8-ի դրությամբ ունենք սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 749 պացիենտ, որոնց 92 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները։ Եվ թոքաբորբով հոսպիտալացված 252 պացիենտ, որոնց 60 տոկոսը կրկին կազմում են 0-18 տարեկանները»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից ներկայացրեցին նաև իրավիճակը վերակենդանաացման բաժանմունքներում․

«Վերակենդանացման բաժանմունքում թոքաբորբով, սուր շնչառական վարակներով ընդհանուր բուժում է ստանում 92 պացիենտ, որոնց 90 տոկոսը 0-14 տարեկաններն են»։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքով այս պահին ՀՀ-ում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները, գրիպ Բ տեսակի վիրուսի հարուցիչներ, ինչես նաև այլ շնչառական վիրուսային վարակներ և իհարկե կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։

«Գրիպի կանխարգելումը դա պատվաստումն է, որը առկա է բոլոր պոլիկլինիկաներում և իհարկե կարևոր է հագնվել եղանակին համահունչ,օգտագործել շատ հեղուկներ, չշփվել սուր շնչառական վարակին բնորոշ անձանց հետ, չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք նախատեսված չեն վիրուսային հիվանդությունների բուժման համար»,- եզրափակեց նախարարության աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ