copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 17:00 09-01-2024

ՀՀ-ն քայլ առ քայլ կհեռանա և կդիստանցավորվի ՌԴ-ից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այցի շրջանակներում նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։ Այս շրջանակներում Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ:

Oragir.News-ը քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փոփոխություններ են հասունացել, որոնք առաջիկայում ՀՀ իշխանությունները կարող են իրականացնել, ինչին ի պատասխան, նա նշեց, որ արտաքին քաղաքականության մեջ շատ կտրուկ տեղաշարժեր չեն լինի, և իշխանությունները կշարունակեն վարել այն արտաքին քաղաքական կուրսը, որն իրականացնում էր վերջին 2-3 տարիներին։ Քաղաքագետը միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ Հայաստանը քայլ առ քայլ, միգուցե շատերի համար ոչ տեսանելի, կհեռանա և կդիստանցավորվի Ռուսաստանից։

«Հայաստանը դիվերսիֆիկացիոն քաղաքականություն կիրականացնի առաջին հերթին անվտանգային ոլորտում, և կա կնշանավորվի, կընդգծվի արևմուտքի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելով։ Սա բնականաբար դուր չի գա Ռուսաստանին, բայց Հայաստանը գնալու է այդ ճանապարհով՝ ոչ կտրուկ, սակայն աստիճանաբար, տարեցտարի այս տենդենցներն ավելի են ուժեղանալու»,- կարծում է նա։

Հարցին, կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտոնական Երևանը նախատեսում է փոխել արտաքին քաղաքական տեսլականն ու հայեցակարգը՝ քաղաքագետը պատասխանեց, որ 180 աստիճանով փոփոխություն և կտրուկ շրջադարձ չի լինի, սակայն քայլ առ քայլ փոփոխություններ կլինեն, որոնք հետագայում կարող են ավելի տեսանելի դարձնել ՀՀ-ի հեռացումն ու դիստանցավորումը ՌԴ-ից։ Նրա խոսքով՝ մոտակա տարիներին հայկական կողմն անվտանգային և տնտեսական առումներով դիվեսիֆիկացիա կիրականացնի.

«Մոտակա տարիներին ես կարծում եմ կգնա անվտանգային առումով դիվերսիֆիկացիա, տնտեսական առումով Հայաստանը կփորձի իր արտահանումը դիվերսիֆիկացնել, որպեսզի չմնա Լարսի հույսին, ՌԴ-ն Լարսը և հայկական ապրանքների բոյկոտումը որպես քաղաքական լծակ չօգտագործի։ Այսինքն բոլոր առումներով կլինի դիվերսիֆիկացիա, որը կլինի ոչ կտրուկ՝ աստիճանաբար»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից ձեռնարկվելիք հնարավոր պատժիչ քայլերին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ՌԴ-ն դեռևս Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու ահռելի մեծ գործիքակազմ ունի, սակայն «շատ մեծ զենքից» այդ երկիրն արդեն զրկվել է. խոսքն Արցախի մասին է։ Վարդանյանը հիշեցրեց, որ նախկինում Հայաստանի վրա որպես լծակ շատ դեպքերում Արցախի հարցն էր օգտագործվում։

«Դա ակնհայտ էր նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանը 1 օրում կտրուկ շրջադարձ կատարեց ու Մաքսային միության անդամ դարձավ, և այդ ժամանակվա իշխանություններն այդ քայլը հիմնավորում էին անվտանգային նկատառումներով։ Ակնհայտ էր, որ Ռուսաստանի ճնշումը նաև Ղարաբաղին էր վերաբերում, հիմա ռուսներն այդ մի զենքից զրկվել են՝ իրենց իսկ մեղքով, բայց դեռևս կան որոշակի լծակներ՝ գազը, տնտեսական պատժամիջոցները և այլն»,- նկատում է նա։

Արմեն Վարդանյանը հավելեց, որ չնայած Ռուսաստանը Հայաստանին ճնշելու համար որոշակի գործիքակազմ ունի, սակայն դրանք աստիճանաբար պակասում ու թուլանում են։ Նա նշեց, որ դա որոշ դեպքերում տեղի է ունենում հենց ռուսական կողմի մեղքով, իսկ որոշ դեպքերում էլ՝ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող դիվերսիֆիկացման քաղաքականության հետևանքով։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել