Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:38 07-01-2024

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված․ Ռոբերտ Ղուկասյան

Մեղրիի մանկապարտեզի խնդրով քրեական գործ կա հարուցված: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Այո, ուշացվել է, շատ է ուշացվել, նախագծեր են փոխվել մի քանի անգամ, վերջին նախագծով շինարարությունն ավարտին է հասցվել: Երբ որ մեկնարկել է այդ մանկապարտեզի շինարարությունը, այն ժամանակ այս ստանդարտները չկային: Հիմա կան այս ստանդարտները, կարծեմ ավարտվել կամ ավարտն է հասցվում հովացման համակարգը, որը կարծումեմ աննախադեպ է Հայաստանում, առանձին կաթսայատուն է կառուցվում, որը չի եղել նախագծի մեջ եւ քանի որ քրեական գործերով է անցնում, դժվար է իրեն փոփոխել: Այն, որ Մեղրիի մանկապարտեզի շինարարությունը տեւական ժամանակ չի եղել, դա միանշանակ է, տեսնենք՝ քրեական գործը որտեղ կհասնի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց