Ներքին 2 տարի առաջ - 22:00 05-01-2024

Ոստիկանները հայտնաբերել են ամուսնուն, ով կրակել ու վնասվածք էր պատճառել կնոջը` գլխի շրջանում. shamshyan.com

Ոստիկանները պարզել են հունվարի 1-ին տեղի ունեցած առեղծվածային դեպքի հանգամանքները:

Պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 03։55-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ․-ին գլխի մասում անզգուշաբար հրազենային վիրավորում է պատճառել Երևանի բնակիչ 44-ամյա Արմեն Հ․-ն։

Ոստիկանները հայտնաբերել են Արմեն Հ․-ին, ով փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է, որ ինքն է կրակել ու անզգուշությամբ վնասվածք պատճառել Գոհար Բ․-ին, այլև հայտնել է, որ կրակոցը արձակել է իրեն պատկանող «վինչեստր» տիպի ողորկափող որսորդական հրացանով։

Արմեն Հ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկության՝ կրակողն ու վիրավորը ամուսիններ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան