Ներքին 2 տարի առաջ - 15:14 05-01-2024

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը․ ՔՊ-ն նոր գրասենյակ ունի․ Հետք

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Ինչպես փոխանցում է Հետքը, Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։

Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։

Ի դեպ, վերանորոգման ժամանակ հատվել է շենքին կից գտնվող սաղարթախիտ թթենին։ Այն հատվել է, հավանաբար, ամանորյա օրերին, քանի որ հաստաբուն ծառի կտրված հատվածը թարմ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին