Ներքին 2 տարի առաջ - 10:00 05-01-2024

Արցախցի 3 ընտանիք բնակվում են նույն տանը, որպեսզի կարողանան վճարել բնակվարձը

Արցախից բռնի տեղահանված Գայանե Խաչատրյանի ընտանիքը ևս երկու ընտանիքի հետ բնակվում է Արարատի մարզում։ Տանը, որտեղ ապրում են ինը հոգով, փորձում են հարմարվել, քանի որ այլ տարբերակ չունեն, գոնե այդպես կարող են վարձը տալ ու մի կերպ ծայրը ծայրին հասցնել։

«Աջակցության ծրագրերից միայն 100 հազար միանվագ դրամական աջակցությունն եմ կարողացել ստանալ, մնացածը ստանալու համար բանկային հաշիվ է պահանջվում, որի համար դիմել եմ ու սպասում եմ քարտի տրամադրմանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է տիկին Գայանեն, ում խոսքով արդեն երեք ամիս է՝ թոշակ չի ստացել ու մտավախություն ունի, որ չի էլ ստանալու, քանի որ իրեն ասել են՝ Հայաստանում իր ունեցած կարգը հնարավոր է հաշվի չառնվի։

«3 ընտանիք՝ 9-ը հոգով բնակվում ենք մի տան մեջ, որպեսզի կարողանանք վճարել վարձը։ Ոչ մի օգնությունից չենք կարողանում օգտվել։ Ասում են՝ 40, 68 հազար դրամի քարտեր են տալիս արցախցիներին՝ սնունդ և կենցաղային պարագաներ գնելու համար, բայց մենք դրանից էլ չենք կարողացել օգտվել»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով բազմիցս դիմել է մարզպետարան, սոցապնախարարություն, որտեղից պատասխանել են, որ իրենց հերթը դեռ չի հասել։

«Հիմա էլ ասում են ծրագիրն ավարտվել է։ Ես առաջին կարգ հաշմանդամություն ունեմ, տանն ունենք 3 անչափահաս երեխաներ, բայց ոչ մի օգնություն չենք կարողանում ստանալ։ Սա ինչ օրենք է, մեկին յուղում են, մյուսին՝ դաղում»,- ասում է տիկին Գայանեն, ում խոսքով՝ շատ բաների կարիք ունեն, բայց այս պահին առաջնայինը տաք վերմակներ ձեռք բերելն է, քանի որ բազմանդամ ընտանիքում ոչ բոլորն ունեն վերմակ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին