Ներքին 2 տարի առաջ - 16:18 03-01-2024

Ընկերները կռվել ու զոհվել են մարտական դիրքում իրար ձեռք բռնած

Մարտակերտի շրջանում մի փոքրիկ գյուղ կա Կոճողոտ անվամբ։

Գյուղը երբևէ հայրենասիրության պակաս չի զգացել՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմից մինչ վերջին՝ 2023 թվականը, որը, ցավոք, ավարտվեց մեր պատմական հայրենիքի զավթմամբ։

Մեկօրյա պատերազմում Կոճողոտը կորցրել է երիտասարդ կյանքեր, որոնցից մեկն էլ Կարեն Մարտիրոսյանն էր, ով կռվեց մինչև վերջ, կյանքը զոհաբերելով հայրենիքի պաշտպանությանը։ Հոր՝ Էրիկի խոսքով՝ որդին իր հենարանն ու ուժն էր, որը կորցրեց մեկ ակնթարթում։ «Որդիս, ով ինձ հետ միասին 44-օրյա պատերազմում մարտնչել է Եղնիկներում, զինադադարից հետո շարունակեց ծառայությունը Հաթերքի դիրքերում։ Կարենը մեր տան ուժն ու հենարանն էր։ Իսկ այսօր մեզ համար արժեզրկվել է անգամ ապրելը»,- ասում է Էրիկը։

Կարենը ֆիզիկապես շատ պատրաստված էր, դա էր պատճառը, որ ծնողները սկզբում չէին հավատում, որ իրենց որդին չկա, մտածում էին, որ իրենց որդին ճարպիկ է, տեղանքին էլ բավականին լավ ծանոթ, կկարողանա փրկվել։ «Երբ հաստատվեց զինադադարը, սկսեցի որդուս փնտրել։ Այդ օրը Մարտակերտի դիրքերում շատ զոհեր էինք տվել, իսկ մեր գյուղի տղաները հենց Հաթերքի դիրքերում էին հիմնականում։ Մեր համագյուղացի Մերուժանը, գնաց ու ճանաչեց և՛ իր եղբորը՝ Վարդանին, և՛ որդուս։ Նրանք երկուսն էլ նույն դիրքում էին կռվել և զոհվել»,- ասում է Էրիկը, ում խոսքով հետո են իմացել, որ ռուս խաղաղապահների հետ դիերը դիրքերից իջեցնելիս՝ տեսել են, որ երկու ընկերները զոհվել են իրար ձեռք բռնած։

«Կարենն ու Վարդանը զոհվել են իրար ձեռք բռնած։ Հավանաբար, փորձել են իրար օգնել, բայց վնասվածքները շատ են եղել, տղերքը չեն դիմացել»,- ասում է Էրիկ Մարտիրոսյանը, ով այս պատերազմում կորցրել է ոչ միայն որդուն, այլև աղջկա ամուսնուն։ Դստեր փխրուն ուսերին է մնացել երեք անչափահաս երեխաների խնամքը։

Մարտիրոսյանների միակ մխիթարանքն այն է, որ որդու մարմինը կարողացել են բերել ու հուղարկավորել Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի