Ներքին 2 տարի առաջ - 14:33 01-01-2024

Երևանում թալանել են «Գրիլյան» ռեստորանը՝ տանելով դրամարկղը․ shamshyan.com

Դեկտեմբերի 30-ին գողության հեթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Թալանել են Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Գրիլյան» ռեստորանը։

յԱրդեն տեղում ռեստորանի տնօրեն 47-ամյա Դավիթ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը բացել է ռեստորանի դուռը, մտել ներս և պոկելու եղանակով գողացել ու իր հետ տարել է դրամարկղը։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում ժամը 05։00-ի սահմաններում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը ճիշտ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում Հանրապետության փողոցում բռնում և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում 2 քաղաքացու։

Նշված անձինք բաժին են տեղափոխվում գողություն կատարելու հիմնավոր կասկածով։

Պարզվում է, որ պարեկները ճիշտ հետքի վրա են դուրս եկել ու հետապնդումը արդյունք է տվել։

Նշված անձինք են Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Լևոն Ք․-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Տիգրան Մ․-ն։

Վերջինիս մոտ հայտնաբերվում է գաղտնի փականով դանակ, որով ռեստորանի դուռը բացել են ու մտել ներս։

Գողության պահը ֆիքսվել է ռեստորանում տեղադրված տեսախցիկը:

Կասկածյալները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ թալանված դրամարկղը իրենք նետել են դրսում տեղադրված աղբամանը, որի մեջ էլ հայտնաբերվել է գողոնը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին