Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:30 31-12-2023

«Փեթակ»-ի մոտ կայանված BMW X5-ում հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, «Փեթակ»-ի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Կարապետ Պատուրյանն ու Արծրուն Բագրատյանը օպերատիվորեն տարածքից հեռացրել են կայանված ավտոմեքենաները, ապա սահմանազատել ու քաղաքացիների հետ փորձել են մարել կրակը։

Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը․ բարեբախտաբար տուժածներ չեն եղել։

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և նույն գումարտակի վաշտի հրամանատարներ Գևորգ Թորոսյանի և Սուրեն Ալեքսանյանի հանձնարարականով, երթևեկությունը ժամանակավորապես նշված վայրում դադարեցվել է, մինչ հրշեջները կհայտարարեին աշխատանքների ավարտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, BMW X5 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 35-ամյա Մխիթար Ե․-ն, և ավտոմեքենան կայանված է եղել, երբ նկատվել են կրակը և ծուխը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին