Ներքին 2 տարի առաջ - 17:10 30-12-2023

81-ամյա արցախցի տատիկը տանից դուրս է եկել և չի վերադարձել

«Արդեն 25 ժամից ավելի է փնտրում եմ 81-ամյա մայրիկիս՝ Դադայան Ելենային, որն ունի հիշողության կորուստ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախից բռնի տեղահանված Լուչիանա Դադայանը։

Կինը պատմեց, որ ինքն ու մայրը ժամանակավոր բնակություն են հաստատել Նոր Նորքի 1-ին զանգվածի, Բորյան 6 հասցեում։ Լուչիանան աշխատանք գտնելու պատրվակով առավոտյան տանից դուրս է եկել, իսկ վերադառնալուն պես հասկացել, որ մայրը տանը չէ։

«Երեկ գնացել էի աշխատանք փնտրելու, վերադարձա տուն, տեսա մայրս տանը չէ։ Ինքն էլ առողջական խնդիր ունի, հիշողությունը կորցնում է, սկսում իր մայրիկին փնտրել, ասում է՝ մամայիս եմ ուզում։ Դիմել ենք ոստիկանություն, դեռևս ոչ մի նորություն չկա»,- ասաց արցախցի կինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան