Ներքին 2 տարի առաջ - 22:24 29-12-2023

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին անգամ մենք կարողանում ենք համախումբ ուժերով լուծումներ գտնել, լինել միասնական, հաղթահարել ճգնաժամերը և դրա արդյունքում տարվա ավարտին ավելի կայացած և ավելի ամուր ենք՝ որպես պետություն և հասարակություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում արձանագրված հաջողությունները միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք են։ Իսկ դրանք բազմաթիվ են․ կառուցվում, վերակառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ՝ ապահովելով անվտանգ և արդի պայմաններ մեր երեխաների ուսումնառության համար, վերափոխվում են կրթական ծրագրերը և մասնագիտական զարգացման համակարգերը՝ ապահովելու որակյալ կրթություն, աջակցելու և արժանապատիվ պայմաններ երաշխավորելու մանկավարժների և դասախոսների համար, մեր գիտնականները հաջողություններ են արձանագրում իրենց աշխատանքում՝ սերտացնելով կապերը միջազգային գործընկերների հետ, հետազոտություններն իրականացնելով արդիական սարքավորումներով հագեցած պայմաններում։

Անցնող տարում բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ են իրականացվել մարզերում՝ ունենալով հազարավոր մասնակիցներ, բացվել են նոր երիտասարդական կենտրոններ՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանցի և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները տարբեր բնակավայրերում։ Տասնյակ հուշարձաններ ամրակայվել և վերականգնվել են։ Մշակույթի ոլորտի զարգացման, պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ պետության ուշադրությունը տարեցտարի ավելանալու և ավելի տեսանելի է դառնալու։

Ողջ տարվա ընթացքում ապրել ենք սպորտային հաղթանակների և մեծ նվաճումների բերկրանքն ու ոգևորությունը, որի համար շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր պետությունը համառություն և վստահություն ունեցավ նաև միջազգային մի քանի խոշոր մրցաշարեր պատվով անցկացնելու Հայաստանում՝ արժանանալով մարզաշխարհի բարձր գնահատանքին ու հիացմունքին: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական։

Անցնող տարում մեզ համար առաջնային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության և մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման խնդիրը։ ՀՀ բոլոր կրթական հաստատություններն առաջին իսկ օրից սիրով բացեցին իրենց դռները սարսափելի դժվարությունների միջով անցած մեր ուսուցիչների, աշակերտների և ուսանողների առջև։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու սովորողներին դժվարին օրերին պետության կողքին լինելու, միմյանց աջակցելու, չհուսահատվելու, զուգահեռ նաև պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերին մասնակցության ուժ գտնելու և աշխատանքը բնականոն հունով շարունակելու համառ կամքի համար: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին:

Հարգելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2024 թվականը թող լինի պետականաշինության գործում յուրաքանչյուրիս դերի հստակ գիտակցման և արժևորման, ստեղծագործ մտքի, արարումների և մեծ նվաճումների տարի: Միացյալ և համատեղ ուժերով մենք կարող ենք ավելին: Ուժ, կամք և համառություն բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում