Մշակույթ 2 տարի առաջ - 21:35 28-12-2023

Նոր տարին Հովհաննես Թումանյանի տանը

Հովհ. Թումանյանի տանը Նոր տարուն տոնածառ դնում էին ոչ ամեն տարի, որովհետև բազմանդամ ընտանիքի համար դա թանկ հաճույք էր: Բայց Թումանյանն իր հնարամտությամբ ամեն Նոր տարին փորձել է դարձնել իսկական տոն:

Նվարդ Թումանյանն իր հուշերում պատմում է, որ շքեղ խաղալիքներով, հարուստ, գույնզգույն մոմերով լուսավորված ու զարդարված առաջին մեծ տոնածառը իրենք տեսել են իշխանուհի Մարիամ Թումանյանի տանը:

«Տոնածառի շուրջը խաղացինք «Մուկն ու կատուն, «Մեր ձագուկը փոսում նստած», «Երկու փոքրիկ նապաստակ» և այլն:

Հիշում եմ զանազան գույնի փոքրիկ պարկերով նվերներ, ապա թեյասեղանը՝ մեծերի և փոքրերի համար առանձին: Չեմ կարողանում մոռանալ եփած շագանակը, որից գոլորշի էր բարձրանում: Առաջին անգամն էինք ուտում աղով եփած համեղ շագանակներ: Մինչև հիմա էլ, երբ եփած շագանակ եմ տեսնում, հիշում եմ իշխանուհու տան շքեղ տոնածառը և առաջին շագանակները»:



Թումանյանը հունվարի 1-ի առավոտյան իր սենյակն էր կանչում երեխաներին, կանգնեցնում ըստ հասակի և բարձի տակից հանում էր նվերները՝ ամեն մեկին ըստ իր նախասիրությունների: Թանկարժեք չէին լինում այդ նվերները, բայց երեխաներն զգում էին, թե ինչքան տեղին են սիրելի հայրիկի նվերները՝ տեղին, գեղեցիկ և օգտակար:

Երեխաները հետագայում չէին մոռանում 1905 թվականի հունվարի 1-ը, երբ հայրը նրանց տոնածառի մոտ կանչեց իրենց անուններն ընդգրկող երգով: Նրանք այդ թվին դեռ ութն էին.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ
Արփիկ, Համլիկ, Արփուշիկ
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք:



Սովորաբար նրանց տունը Նոր տարուն հյուրաշատ էր լինում: Երեխաներն իրենց նախաձեռնությամբ բեմադրություններ էին անում իրենց հոր ստեղծագործություններից, օրինակ 1914 թ․հունվարի 1-ին բեմադրում էին ծաղիկների երգը:

Երբ Նոր տարին դիմավորում էին առանց հյուրերի, Թումանյանը երեխաներին հավաքում էր իր շուրջը և կարդում էր համաշխարհային գրականության գոհարներից հատվածներ: Միշտ ընթերցանությունն ավարտում էր՝ կարծիք հայտնելով տվյալ գրողի ու նրա երկի մասին: Դա երեխաներին շատ էր օգնում՝ ճանաչելու աշխարհը:

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի