Ներքին 2 տարի առաջ - 13:30 28-12-2023

«Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 մլն ՀՀ դրամ հարկը վճարելուց

Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեռևս 2020թ․ ապրիլի 13–ին նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը՝ 2006-2015թթ․ զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնն զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում օժտված լինելով առևտրային կազմակերպութ­յունում կառավարչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, Բ/Կ գլխավոր հաշվապահի կողմից կազմած, իրականությանը չհամապատասխանող ֆինանսատնտեսական փաստաթղթի հիման վրա պետության հանդեպ շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկման խախտման արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ ներառելու, ինչպես նաև հաշվարկներ չկազմելու և հաշվառման վայրի հարկային տեսչություն չներկայացնելու եղանակով, չարամտորեն խուսափել են առանձնապես խոշոր չափի, համապատասխանաբար, 198.921.594 ՀՀ դրամ և 91.576.096 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:

2007-2016թթ․ ընկած ժամանակահատվածում հիշյալ բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը, հարկերը չվճարելու նպատակով, իր գործողություններով, այդ թվում՝ խորհուրդներ, տեղեկատվություն տրամադրելով, իրականությանը չհամապատասխանող ֆինանսատնտեսական փաստաթղթի հիման վրա պետության հանդեպ շահութահարկի, եկամտային հարկի խախտման մասերով գոյացած առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև չի կազմել հաշվարկներ և չի ներկայացրել հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հիշյալ գործողությունների հետևանքով պետական բյուջե չի վճարվել վերոնշյալ չափով առանձնապես խոշոր չափի հարկը։

Արդյունքում՝ բժշկական կենտրոնի տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 299.255.008 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասով։

Նրանց պատկանող գույքի վրա՝ համապատասխան չափերով, դրվել է կալանք:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում