«Մայր Հայաստան» դաշինքը այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց «Ո՛չ թալանին» բողոքի ակցիան է իրականացնում:
Ժամը 10։00-ին նախատեսված է Երևանի ավագանու նիստը, և «Մայր Հայաստանի» նպատակն է, որ ընդդիմադիր խմբակցությունները չներկայանան, քվորում չապահովվի, և հնարավոր չլինի նիստ անցկացնել:
Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք շրջապատել են քաղաքապետարանի շենքը: