copy image url
Մշակույթ 4 ամիս առաջ - 21:45 25-12-2023

Ինչքան արտաբյուջեն շատ, այնքան լավ. որն է մայր թատրոնի նոր մոդելը

«Աշխատել ենք կառավարման համակարգի բարեփոխումների ուղղություններով․ այդ ուղղություններով ունենք արդեն Օպերայի ազգային թատրոնը, որ կամաց-կամաց անցել է նոր ֆինանասական մոդելի, և միանգամից կարող եմ ասել, որ դրական պատասխաններ ունենք, քանի որ արտաբյուջեի գեներացված գումարների ակնկալիք 749 մլն-ը տարվա համար Օպերան այսօր հայտարարում է 871մլն դրամի արտաբյուջեի, իսկ տարին դեռ չի վերջացել, որովհետև մինչև ամսի 31-ը հետաքրքիր միջոցառումներ կան, որոնք նաև լրացուցիչ ֆինանսավորումներ են գեներացնելու։ Այս մոդելի հետաքրքրությունն այն է, որ կառույցները դառնում են ինքնուրույն․ կառույցներն ունենում են հավելյալ ֆինանսավորումներ՝ նոր ներկայացումներ անելու։ Օպերայի պարագայում՝ դա երկու լրացուցիչ ներկայացում է՝ գումարած այն չորսին, որ արել էին, և բոլոր կատեգորիաների աշխատավարձերի հստակ բարձրացում, ովքեր աշխատում են Օպերայում։

2024 թվականին արդեն Տիկնիկային թատրոնը կանցնի նոր մոդելի․ մենք միասին անցել ենք ֆինանսական թվերով՝ մոնիթորինգ ենք արել, որ հասկանանք՝ նա կարո՞ղ է։ Այո, կարող է, քանի որ ակնկալված արտաբյուջեից 70 մլն դրամ թատրոնը 60 տոկոսով ավելի ֆինանսներ է գեներացրել, այսինքն՝ Տիկնիկային թատրոնը, ևս, պատրաստ է անցնել այս նոր մոդելին, և պատասխան է նրան, որ նոր մոդելը գործող մոդել է։ Օրերս տեղեկացանք, որ Սունդուկյանի անվան թատրոնը կարող է շատ շուտ անցնել նոր մոդելի»,- այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ՝ պարզելու՝ ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը և արդյոք նոր մոդելը ինչ-որ կերպ կապվա՞ծ է «Գոյ» թատրոնի՝ մայր թատրոնին միացնելու՝ Կառավարության որոշման հետ․

«Խոսքը ֆինանսավորման մոդելի մասին է։ Դա ինձ հետ է քննարկել փոխնախարարը։ Դա ֆինանսական նոր մոդելն է, որին անցել է նաև Օպերան, այսինքն՝ դա նշանակում է, որ ՊՈԱԿ-ը իր ձևավորած արտաբյուջեից ելնելով՝ պետությունից վճարվում է կրկնակի՝ որպես ընդհանուր սուբսիդիայի մաս։ Դա շատ հայտնի մոդել է․ Օպերան այդ ձևով է աշխատում։

Արտաբյուջեն ներառում է տոմսերի վաճառքը, ծառայությունների մառուցումը և ցանկացած գումար աշխատելը, որը թատրոնը իր կանոնադրությամբ իրավունք ունի։

Ես շահագրգռված եմ, որովհետև մենք շատ լավ արդյունքներ ունենք և եթե այդ մոդելին ենք անցնում, մեզ համար, ֆինանսական առումով, ավելի լավ է լինում։

Հենց մեզ ընտրելու հիմքը առաջին հերթին՝ կազմել է տոմսերի վաճառքը։

Խոսքը զուտ ֆինանսական մոդելի մասին է, որը մենք՝ ինքներս էլ պատրաստակամ ենք, և կապ չունի «Գոյ» թատրոնի հետ։ Դա նշանակում է՝ ինչքան շատ է թատրոնը արտաբյուջե ձևավորում, հաջորդ տարի իր բյուջեն ավելի մեծ է լինում․ միայն և զուտ սրա մասին է խոսքը»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել