Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:43 25-12-2023

Դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում. պատգամավորն ահազանգում է

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՍՐԱՆՔ՝ ԱՅՍ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ՈՒ ՀԱՄՈԶՈՒՄՆԵՐՈՎ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԵՆ «ՍՏԵՂԾՈՒՄ»

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամում (հիմնադրամ, որը նոր դասագրքերի պատրաստման և հրատարակման պատասխանատվությունն է ստանձնել), մասնակցայնությունը ուղիղ իմաստով են հասկացել։

Այստեղ դասագրքերը ընտանիքներով են գրում-խմբագրում։

Անդրադարձել եմ 7-րդ դասարանի պատմության աղմկահարույց դասագրքին, որի հեղինակը ՚՚ Սմբատ Հովհաննիսյանն է, իսկ կինը՝ Մարիամ Կարապետյանը, խմբագիրը։

Պարզվում է ընտանեկան կապալի մեկ օրինակ էլ կա, թեև վստահ չեմ, թե վերջինն է։ «Հասարակագիտություն» առարկայի նոր դասագրքի հեղինակային խմբում է «Մասնակցային դպրոց» հիմնադրամի տնօրենը՝ Վահրամ Սողոմոնյանը, իսկ կինը՝ Սաթենիկ Մկրտչյանը, խմբագիրն է։

Սա ի՞նչ տրամաբանություն է։ Սա մաքուր նեպոտիզմ* է։

Կոռուպցիան նաև այսպես է լինում։ Չարաշահել սեփական դիրքն ու հնարավորությունները, աշխատանքային էթիկայի նվազագույն նորմերը։

Ու սրանք, այս բարոյականությամբ ու համոզումներով դասագրքեր են «ստեղծում», մեր երեխաների ու մեր ապագայի արժեքային ողնաշարն են ձևավորում,

Ու սրանք ժողովրդավարությունից են խոսում, հաղթահարված կոռուպցիայից․․․

Հա, դուք այսպես «վերջապես պետություն եք դառնում»՝ ձեր հերոսի համոզումին համահունչ։ Եվ բոլոր ոլորտներում․․․համատարած՝ ոչ պրոֆեսիոնալիզմ, սուտ, մսխված գումարներ․․․

Հ․Գ ՆԵՊՈՏԻԶՄ/կոռուպցիայի բառարանից/․Կողմնակալության ձև՝ հիմնված ծանոթությունների և ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորությունները և իշխանությունը՝ իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար՝ անկախ նրանից, որ վերջինս չունի համապատասխան որակավորումներ ու արժանիքներ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան