Միտք 2 տարի առաջ - 11:56 24-12-2023

Ով է այդ թոռնիկը, որը բաժին է հասել ռուս Մոռոզ պապին

Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամանորի ամենահայտնի կերպարներից մեկը մեր տարածաշրջանում Ձյունանուշն է։

Եթե նկատել եք, ողջ աշխարհում Ձմեռ պապերը միայնակ են, իսկ խորհրդային Ձմեռ պապը, որի մասին, եթե չալարեմ, մի հոդված կգրեմ մոտ օրերս, ունի ուղեկից` Ձյունանուշ անունով։

Փոքրուց ինձ հետաքրքրում էր, թե այդ ով է այդ թոռնիկը, որը բաժին է հասել ռուս Մոռոզ պապին։ Հետագայում պիտի պարզեի, որ ոչ միայն այդ Մոռոզ պապի նախատիպն է անսովոր ու վտանգավոր կերպար, այլ հրեշտականման Ձյունանուշը` առեղծվածային հերոսուհի ռուսական բանահյուսությունից։

Ուրեմն այսպես.
Ռուս գրող Ալեկսանդր Աֆանասեվի 1830-ականներին գրած հեքիաթում պատմվում է, որ կար֊չկար մի ծեր զույգ կար։ Այս զույգը զավակներ չուներ, բայց երազում էր երեխայի մասին։

Մի օր էլ որոշում են ձյունից աղջիկ սարքել։ Աղջիկը ծնվում է, սնվում, մեծանում։ Իսկ գարնանը արևից հալվում։

Այսպես, ծնողները մնում են անզավակ։

Իսկ բանահյուսությունն այս կերպարը կապում է միանգամից մի քանի հեթանոսական հերոսուհիների հետ։ Առաջին հերթին Մորանա («мор», «морок», «мрак») աստվածուհու, որը ձմեռվա, մահվան և սառնամանիքի տիրուհին էր։
Թերևս, ռուս ժամանակակից ազգագրության մեջ այս տեղեկությունը վիճելի է համարվում։

Ըստ այդմ, որոշ ազգագրագետներ կարծում են, որ Ձյունանուշի նախատիպը գարնան աստվածուհի Լելյան է։ Նա ծնվել է ձյունից, բայց գարնանը հալվելով ջուր է դառնում ու հողին բերքառատություն պարգևում։

Կան նաև այլ վարկածներ, որոնք չեմ ներկայացնի, ալարում եմ։

Բայց կերպարը, անշուշտ, բնութագրում է ռուսական հարուստ ֆոլկլորի վառ էջերից մեկը, որը խստորեն կապված է երկրի դաժան ձմեռների, բուք ու բորանի, սառնամանիքի ու դրա բոլոր հետևանքների հետ։

Ով էլ լինի Ձյունանուշի նախատիպը` այն արժանի է հարգանքի ու գոյության։ Միայն թե, մեր մշակույթի հետ այն ոչ մի կապ չունի։ Ուրեմն, թողնենք սլավոնական ժողովուրդներին։ Իսկ մենք մեր Կաղանդին ու Խլվլիկներին տեր դառնանք։

Կտավը Վիկտոր Վասնեցովի, 1899

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն