Ներքին 2 տարի առաջ - 10:09 23-12-2023

Արցախը տվավ, մե օրմ էլ Շիրակի սահմանամերձ գյուղերը կհանձնե ու կըսե՝ դժգույն ու դժբախտ գյուղեր էին. սահմանամերձ գյուղի բնակիչ

Oragir.News-ին Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ մտավախություն ունեն, որ գործող իշխանությունը իր գործողություններով դատարկում է գյուղերը։ Գյուղացիները անհանգստանում են իշխանության կողմից հրամցված օպտիմալացում բառից։ Այս դեպքում խոսքը վերաբերվում է կառավարության հերթական որոշմանը, ըստ որի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ են միավորվելու։

«Մեր գյուղը` Գետքը, շատ լավ դպրոց ունի, 70 քանի աշակերտ ունի, շենքը լավ վիճակում է, բայց հմի պտի երեխեքը Երազգավորս հասնին։ Անհեթեթ, հերթական հիմար ու անհասկանալի որոշումը, չնայած լավ էլ հասկանալի որոշում է։ Նիկոլը կըսեր, որ 2050 թվականին, Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի պտի հասնի, մարդը նկատի ուներ ադրբեջանցի փախստականներն էլ հետը։ Ինչ ըսեց, էրեց, ինչ ըսեց․ նույն րոպեին էրեց։ Համայնքները խոշորացրեցրին, միադմ կըսե՞ք՝ ինչը բարելավվեց, որ հմի էլ դպրոցները կբարելավվեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Գետքի բնակիչը։

Գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է՝ ամեն ինչ կենեն, որ սահմանամերձ գյուղերը դատարկվեն, մարդն իրա երեխաներին վերցնի կամ երկրից գնա կամ քաղաք տեղափոխվի։

«Հեչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղում ապրելը դժվար է, ամեն մարդ չի գա ըստեղ՝ ապրի։ Մե չափառմ էն կողմ թուրքն է, կողքից, որ մոլլեն մե քիչմ բարձր աղոթե, նամազի ձայնը մեր գյուղ կհասնի, հմի մտադրված կդատարկեն գյուղերը։ Ըսոնք ըդքան գիտակցություն չունին, որ հասկանան, որ դպրոցը փակեցիք, գյուղի ծուխը կմարի»,-ասում է Գետքի բնակիչը։

Ամասիայի բնակիչն էլ ասում է, որ չի զարմանա, եթե մի օր արթնանա և իր կողքին ապրող թուրք հարևաններ տեսնի։

«Ինչխոր սաղ Արցախը տվավ, մե օրմ էլ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը կհանձնե ու կըսե, որ դժգույն ու դժբախտ գյուղեր էին»,-եզրափակում է Ամասիայի բնակիչը։

Մարդիկ մեզ հետ զրույցում նշում են, որ պարբերաբար նման խոսակցություններ են լինում, եւ իրենք լուրջ անհանգստություններ ունեն, որ իրենց նախապատրաստում են նոր իրավիճակին։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media