Ներքին 2 տարի առաջ - 10:00 23-12-2023

Երևանի և մարզերի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝
Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝
Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազի, Չաուշի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցների, Բաշինջաղյան փողոցի, փակուղու և նրբանցքների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 41-65 կենտ համարների, Սիլիկյան հին խճուղու, Աշտարակի խճուղու,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝
Հաղթանակ թաղամասի,
Կոտայքի մարզի՝
Զովունի գյուղի 20-26 փողոցների, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղերի,

Արագածոտնի մարզի՝
Ուշի գյուղի,
Արմավիրի մարզի՝
Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին