Ով ինչպես է նշելու Ամանորը․ Հրապարակ
copy image url

Ով ինչպես է նշելու Ամանորը․ Հրապարակ

Մամուլ 1 տարի առաջ - 09:05 23-12-2023
«Հրապարակ» օրաթերթը գրում է

«Որոշ գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվների պատրաստությունները, դրա համար պետբյուջեից արդեն գնումներ են կատարվում։ Այս առումով հատկապես ակտիվ են Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների աշխատակազմերը։ Փորձեցինք ճշտել, թե մյուս գերատեսչություններն ինչպես են նշելու Ամանորը։ ԱԺ-ից հայտնեցին, որ դեռ ձեւաչափը հստակ չէ, սակայն «անակնկալներ չեն լինի», կլինի նույնը, ինչ նախորդ տարիներին։


ՄԻՊ աշխատակազմից ասացին, որ պետբյուջեի հաշվին կորպորատիվ չի լինելու։ Ենթադրվում է, որ իրենց միջոցներով են անելու։ Նույնը նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին․ «ՀՀ պետբյուջեից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացված միջոցներից որեւէ ծախս նախատեսված չէ Ամանորը նշելու համար։ Այս ընթացքում եթե ներկայացուցչական որոշ ծախսեր կատարելու անհրաժեշտություն առաջանա, ապա դրանք կարվեն օրենքով սահմանված կարգով եւ կհրապարակվեն»։

ՍԴ-ից եւս պատասխանեցին՝ միջոցառում չեն պլանավորում, 2020-ից հետո կորպորատիվներ ՍԴ-ում չեն լինում, ԲԴԽ-ում եւս միջոցառում չեն անի։ ԱՆ-ից պատասխանեցին․ «Այս պահին արդարադատության նախարարությունը որեւէ կազմակերպության հետ պայմանագիր չունի կնքած, որով կնախատեսվի ամանորյա միջոցառում»։ Այսինքն, չի բացառվում՝ մոտ ապագայում կնքեն պայմանագիրն ու միջոցառումն անեն։ Այս առումով ամենագաղտնապահը դատախազությունն է, մեր հարցին գրավոր հարցում պահանջեցին։ Հավանաբար, ամանորյա կորպորատիվի մեջ վատ բան են տեսնում կամ գրավոր հարցում են ուզում, որ Ամանորից հետո պատասխանեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից