Մամուլ 2 տարի առաջ - 08:22 23-12-2023

Սամվել Բաբայան-Գուրգեն Ներսիսյան պատերազմը շարունակվում է․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արցախի նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռահար փոխհրաձգությունը շարունակվում է նաեւ ոչ հրապարակային տիրույթում։ Սամվել Բաբայանը Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա: Մյուս կողմից՝ Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել: Նա տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի։ Տեղեկացանք նաեւ, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»։

Մանրամասները՝ օրաթերթի ասօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը