Արտաքին 2 տարի առաջ - 13:15 21-12-2023

ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի վերաբերյալ իսրայելական առաջարկը․ WSJ

Մեկշաբաթյա հրադադարի դիմաց պատանդներին ազատ արձակելու՝ Իսրայելի առաջարկը, ըստ աղբյուրների, մերժվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Wall Street Journal-ի հոդվածի համաձայն՝ եգիպտացի պաշտոնյաներն ասել են, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է քննարկել պատանդների ազատ արձակման հարցը, քանի դեռ հրադադարը ուժի մեջ չի մտել։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն դեկտեմբերի 20-ին Կահիրեում հանդիպել է հետախուզության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իսրայելի առաջարկը, սակայն, ըստ հրապարակման, ասել է, որ Եգիպտոս է եկել՝ լիարժեք զինադադարի և ավելի շատ մարդասիրական օգնություն ստանալու համար:

«Պաղեստինյան իսլամական ջիհադը» առաջին անգամ պետք է ներգրավվեր բանակցություններում, սակայն նրանք պահանջել են դադարեցնել կրակը նախքան որևէ բանակցություն սկսելը: Նրանք նաև պահանջել են ազատ արձակել բոլոր պաղեստինցի բանտարկյալներին՝ 100 պատանդի դիմաց։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում դեկտեմբերի 20-ին նախատեսված քվեարկությունը ևս մեկ անգամ հետաձգվել է ԱՄՆ-ի խնդրանքով։ Ըստ Reuters-ի հրապարակման՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում պետք է բանաձև ընդունվեր Գազայի հատված հումանիտար օգնության, ինչպես նաև այդ օգնության մատակարարումները ՄԱԿ-ի կողմից վերահսկելու վերաբերյալ։ Քվեարկությունն արդեն մի քանի օր է՝ հետաձգվում է, քանի որ, ըստ աղբյուրների, ԱՄՆ-ն դեմ է բանաձևին, որով ՄԱԿ-ը պետք է մեխանիզմ մշակի՝ Գազա բոլոր մատակարարումների վերահսկողությունն իր վրա վերցնելու համար։ Այժմ բոլոր հումանիտար մատակարարումները Գազայի հատված վերահսկվում են Իսրայելի կողմից։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր սպանվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ 7-օրյա հրադադարի ընթացքում շուրջ 100 գերի փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Գազայի առողջապահական իշխանությունների հայտնած վերջին տվյալների համաձայն՝ Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է առնվազն 20 000-ի, այդ թվում՝ 8000 երեխա։ Վիրավորների թիվը գերազանցել է 52 500-ը․ նրանց թվում կա 8663 երեխա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը