Մամուլ 2 տարի առաջ - 07:18 21-12-2023

Ավելացնելու են հարկերը, տուրքերը, տույժերն ու տուգանքները․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ հավելելով.«Սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, համալսարանների և վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում»:

Սարգսյանը շեշտում է, որ հիմա Հայաստանում առողջապահական և կրթական ոլորտները ավելացված արժեքի հարկից ազատված են, որպեսզի ծառայությունները շատ ավելի մատչելի և հասանելի լինեն, որովհետև դրանք կարևորագույն ոլորտներ են մեր երկրի համար, և դրանց հարկային որոշակի խթանիչներով ստիպում են զարգանալ:

Ընդհանրապես, Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, եթե տնտեսությունն ամբողջ ծավալով չի աշխատում, մի բան էլ իր թողարկած արտադրանքը չի ավելացնում, զուգահեռ վերարտահանումների բոլոր խողովակները փակվում են, սա նշանակում է, որ բյուջեի եկամտային մասի կատարմանը մնում է երկու տարբերակ՝ հարկադրույքների բարձրացում կամ գնաճ:

«Ընդհանուր ապրանքների և ծառայությունների գները պետք է բարձրանան, որի արդյունքում ավելի հարկ կհավաքագրվի, կամ գները կբարձրացնեն չնչին կամ չորս տոկոսի՝ ընդունելի մակարդակում, որը նախատեսված է «Բյուջեի մասին» օրենքում: Մեր կանխատեսմամբ, երկուսն էլ լինելու է: Սկսեցին դիվիդենտի հարկման մասով, շատ ուժեղ կռիվ տվեցինք մասնագիտական համայնքով, և կոնսենսուսային տարբերակն ընդունվեց, այսինքն՝ մի մասի համար հինգ տոկոսները կավելանան հաջորդ տարի, մյուս հատվածի համար չեն ավելանա: Դեռևս օրենքի նախագծեր կան, որ, կարծում եմ, մի քանի օրից կբերեն ընդունելու: Դրանք են՝ տույժերի և տուգանքների կրկնապատկումը հարկային չարաշահումների դեպքում: Ավելացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդի միացման հարկը, որը բնակչությունից ուղիղ ձևով է հավաքագրվում, Վայլդբերիզն է հարկվում, այսինքն՝ ցանկացած պատվերի դեպքում 20 տոկոսով ավելի հավաքում ենք ժողովրդից և վճարում բյուջե, և այլն»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ. բյուջեն ինքնին դժվար իրականանալի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից