Երևան +15°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:19 20-12-2023

Ժողովրդիս կողքին եմ, ձկնորսությունը ժողովրդի ապրելու միջոցն է՝ դա էլ պետք է հաշվի առնել․ ՔՊ-ական պատգամավոր

Ժողովրդիս կողքին կանգնած եմ։ Այս մասին Նորատուսում ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ այստեղ է ձկնորսների բարձրացրած հարցերը լուծելու համար։

«Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցն է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն»,-ասաց իշխանական պատգամավորը։

Նարեկ Գրիգորյանը նաև խոստովանեց, որ ժամանակին ինքը ևս ձկնորսությամբ է զբաղվել՝ հավելելով, որ նորտուսցի չկա, որը ձկնորսությամբ չզբաղվի։

Ձերբակալված ձկնորսների մասով էլ հայտնեց, որ նրանց վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում բարձրաստիճան իրավապահների հետ։