Ներքին 2 տարի առաջ - 19:44 18-12-2023

Արկադին ու իր նման տղերքը հաղթեցին, որովհետև նրանք չտեսան դատարկված ու կորսված Արցախը. արցախցի կամավորականի կնոջ պատմությունը

Արցախցի Արկադի Շահբազյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, կամավոր էր մեկնել ռազմաճակատ։ Կինը` Եսենյա Մանգասարյանը, ասում է` ամուսինս դժվարությունից փախչող տղամարդ չէր, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, շուտով պատերազմը կավարտվի, և մենք հաղթելու ենք:

«Ես երկրորդ բալիկովս հղի էի, շատ բան ինձ չէր ասում, բայց մի անգամ պատմեց, որ իր աչքի առաջ զինակից ընկերներից մեկը զոհվել է: Երկրորդ աղջկաս չտեսավ ու էդպես էլ չիմացավ, որ աղջիկ է, բայց մի անգամ ասաց՝ եթե աղջիկ լինի, Լուիզա կդնենք անունը, եթե տղա լինի, Մարկ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված կամավոր Արկադի Շահբազյանի կինը՝ Եսենյա Մանգասարյանը:



Արկադի Քաջիկի Շահբազյանը ծնվել է 1994թ. նոյեմբերի 7-ին Ասկերանում: Կամավորագրվել է և սեպտեմբերի 29-ից մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Երիտասարդ կամավորականը կռվել է Մարտունիում, Վարանդայում: Այնուհետև գնացել է Շուշի, որպեսզի օգնության հասնի իր ծառայակից ընկերներին, զոհվել է նոյեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը:

Արցախցի կամավորականի կինն ասում է` Արկադին ու իր նման տղերքը հաղթեցին, որովհետև նրանք չտեսան դատարկված ու կորսված Արցախը: Ասում է` հիմա ցավը կրկնակի է, կրկնակի կեղեքող։

«Արկադին կռվել է այն սկզբունքով, որ եթե զոհվեմ, ազգիս համար եմ զոհվում, իզուր չի լինի: Նոյեմբերի 7-ին Արկադիի ծնունդն էր, գիշերը զանգել էի, որ ծնունդը շնորհավորեմ, հետո առավոտյան նորից զանգեցի, ասաց՝ հետո կզանգեմ, ու էդ հետոն արդեն 2 տարի է: Դժվար է, բայց ես ոտքի պիտի կանգնեմ, ինձ ապրեցնում են 2 դուստրերս, Արկադիի հետ հիշողությունները և բոլոր այն նպատակները, որոնք համատեղ պիտի կյանքի կոչեինք։ Մեզ բաժին հասավ ճակատագիր, որը դաժան է, որը ոչ ոքի չեմ ցանկանա»,-եզրափակեց Եսենիա Մանգասարյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին