Ուղիղ եթեր
Ստեփանավանի նախկին քաղաքապետը համայնքապատկան հողամասեր է օտարել և փողերի լվացում կատարել 
copy image url

Ստեփանավանի նախկին քաղաքապետը համայնքապատկան հողամասեր է օտարել և փողերի լվացում կատարել 

Ներքին 1 տարի առաջ - 13:44 16-12-2023
Ավարտվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողություններով բացահայտվել է հանցավոր մեխանիզմով, մի քանի այլ անձանց, այդ թվում նաև իր 2 որդիների, մորաքրոջ որդու, մտերիմների, համայնքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ի կողմից իրականացված 13 դրվագ համայնքապատկան, օտարման ոչ ենթակա հողատարածքներն օտարելու և սեփականացնելու, այդ ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու դրսևորումներ։

Մասնավորապես՝ Ս.Ղ.-ն, 2002-2012թթ. ընթացքում զբաղեցնելով Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնը, համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի օժանդակությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, անտեսելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև՝ ոլորտը կարգավորող մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, «Ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության, հիմնականում որպես կանաչ գոտի և ճանապարհ, հանդիսացող տարբեր չափերով 11 հողամասերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից նվիրաբերությամբ հստակ նպատակային օգտագործման համար Ստեփանավան համայնքին փոխանցված անշարժ գույքն օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, իր մորաքրոջ որդուն՝ Կ.Ս.-ին, ընկերոջ որդուն, Ստեփանավան համայնքի ավագանու անդամի ղեկավարած «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերությանը, ինչպես նաև՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված այլ անձանց։

Այդ նպատակով, ըստ վարույթի նյութերի, Ս.Ղ.-ն առանց Ստեփանավան համայնքի ավագանու համաձայնության, առանց օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու, կազմակերպել է սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերից տարանջատման միջոցով առանձնացված, Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի աճուրդներ, որից երկուսի դեպքում՝ ձևական՝ դրանց մասնակից և հաղթողներ դարձնելով վերոհիշյալ անձանց:

Այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ս.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2009, 2014 և 2017 թվականներին օտարման, ձևական առուվաճառքի միջոցով փոխանցել է իր որդիներին՝ Դ.Ղ.-ի և Ա.Ղ.-ի, մորաքրոջ որդուն, ինչպես նաև՝ «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ: Այդ կերպ տեղի է ունեցել փողերի լվացում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս.Ղ.-ին մեղադրանք է ներակայացվել՝ 13 դրվագ պաշտոնատար անձի կողմից, նաև ծանր հետևանքների առաջացմամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, 3 դրվագ խմբի կազմում փողերի լվացման համար, այդ թվում նաև՝ խոշոր չափերով և 6 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Ս.Ղ.-ի 2 որդիներին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար, իսկ մորաքրոջ որդուն և «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ս.Հ.-ին՝ պաշտոնատար անձի կողմից, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելու և խոշոր չափերով փողերի լվացման համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա:

Նախաքննությունը, վերոնշյալ անձանց մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Մյուս անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից