Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:50 15-12-2023

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության է կանչում

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին պատասխանատվության է կանչում

Դեկտեմբերի 7-ին ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է ազատ մամուլին և զրպարտել՝ հայտնելով, թե գիտենք՝ ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում: Փողը տալիս են, պատվիրում են և պախարակում պաշտոնյաներին: Նա հնչեցրել է «Ժողովուրդ» ու «Հրապարակ» օրաթերթերի և այլ ԶԼՄ-ների անուններ:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալուց: «Չեմ մեկնաբանում»․ միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են, որ Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն:

Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով դիմել է դատարան՝ պատասխանատվություն պահանջելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատսխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:

Հավելենք նաև, որ մեդիափորձագետ, «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին