Երևան +15°
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:00 15-12-2023

Որոնք էին Պուտինի ասուլիսի հիմնական ուղերձները և թեմաները, որոնք նա շրջանցեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին չորս ժամ անընդմեջ պատասխանում էր լրագրողների հնչեցրած հարցերին, սակայն պարբերաբար ասում էր, որ կրկնում է իր հայտարարությունները։ Գերմանական Deutsche Welle գործակալությունը առանձնացրել է Վլադիմիր Պուտինի հիմանական ասելիքը, ինչպես նաև թեմաները, որոնք նա շրջանցել է և չի պատասխանել։

Ըստ էության, Պուտինի ելույթը Ուկրաինայի դեմ պատերազմի արդյունքների ամփոփումն էր, որոնք ցույց տվեցին ընդլանված տարածքներով Ռուսաստանը՝ օկուպացված ուկրաինական տարածքներով։ Ռուսաստանը Պուտինի աչքերով հաջողությամբ կռվում Է Ուկրաինայի դեմ և արագ ինտեգրում նոր տարածաշրջանները։ Առավել ցուցադրական էր Լուգանսկից ժամանած լրագրողի հայտարարության դրվագը, որի խոսքով՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը դժգոհելու ոչինչ չունի։

«Նոր Ռուսաստան» ձևակերպումն այն երկրի համար է, որտեղ ռազմական ներուժը և ի շահ երկրի ապրելը սկսում է մանկությունից։ Պուտինը մեջբերել է այն արտահայտությունը, որ պատերազմները հաղթում են ոչ թե գեներալները, այլ դպրոցի ուսուցիչներն ու ծխական քահանաները: Անդրադառնալով Ուկրաինայի դեմ մղվող պատերազմին՝
Մոսկվան փոխզիջումներ չի առաջարկում ՝ սպասելով Կիևի փաստացի կապիտուլյացիային։ Պուտինն ընդգծել է՝ «խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին, իսկ դրանք չեն փոխվում»։

Արևմուտքը և միջազգային կարգը

Ռուսաստանն Արևմուտքի երկրների հետ հարաբերություններում անզիջում, բայց միևնույն ժամանակ սպասողական դիրք է գրավել։ Գլխավոր հույսն այն է, որ Արևմուտքում այսպես կոչված գործընկերները կթուլանան և ընդառաջ կգնան Կրեմլին։

Պուտինի համար միջագային իրավունքն այլևս գոյություն չունի։ «Ինչ վերաբերում է կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, ոչ մի կանոն չկա, դրանք փոխվում են ամեն օր», - հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը։

Ռուսաստանի տնտեսությունը և բռնաճնշումների իրավունքը

Պուտինի համոզմամբ՝Ռուսաստանի տնտեսության մեջ ամեն ինչ լավ է զարգանում։ Բնակչությանը Պուտինն առաջարկում է ուշադրություն դարձնել ՌԴ-ում տնտեսական իրավիճակի դրական կողմերին, այլ ոչ բացասականներին։

Պետությունը ՝ ի դեմս Պուտինի, օրինականացրել է քաղաքական բռնաճնշումների իրավունքը։ Պատասխանելով լրագրող Ալեքսանդրա Բայազիտովայի դատավճռի մասին հարցին՝ Պուտինը, մասնավորապես, հարցրել է. «Ո՞վ է նա։ Նա ընդմանեը խոշոր ընդդիմադիր գործիչ է»։ Հատկանշական է նաև, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ալեքսեյ Նավալնիի գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություններ չկան ։

Լռություն Պրիգոժինի ապստամբության և ապստամբության զոհերի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսի ժամանակ հարցեր չուղղեցին իր սկսած պատերազմի ամենամեծ գնի ՝ մարդկային կյանքի, երկու կողմերի ռազմական և քաղաքացիական կորուստների մասին։ Ինքը ընդհանուր կորուստների մասին ոչինչ չասաց։ Միայն Խերսոնի մերձակայքում ուկրաինական հենակետի մասին խոսելիս Պուտինը նշել է, որ ռուսական կողմը կորուստներ չի ունեցել, իսկ ուկրաինական բանակն այնտեղ իբր տասնյակ զոհեր է տվել ։

Ռուսաստանի նախագահը չի խոսել նաև «Վագներ» մասնավոր խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության մասին, որը նրան ստիպեց հանդես գալ կոչով և հայտարարել երկրի ներսում դավաճանության մասին։ Պուտինը չի արտասանել ո՜չ «Վագներ» բառը, ո՜չ էլ ավիավթարում զոհված Պրիգոժինի ազգանունը ։

Առանց միջուկային զենքի սպառնալիքների

Այս անգամ միջուկային զենքի կիրառման սպառնալիքներ չկային ո՜չ Ուկրաինայի, ո՜չ Արևմուտքի հասցեին, թեև անցնող տարում Ուկրաինան հատեց Մոսկվայի հայտարարած վերջին կարմիր գիծը՝ հրթիռներով հարվածներ հասցնելով Ղրիմի Սևծովյան նավատորմին և նույնիսկ Սևաստոպոլում նրա շտաբին ։

Իսկ վերջում Ռուսաստանի նախագահին հարցրել են ամանորյա հիշարժան նվերների մասին։ «Ամենամեծ նվերը մեր երեխաներն են», - պատասխանել է Վլադիմիր Պուտինը:

Սակայն հատկանշական էր, որ արտահայտությունը հնչել է մի մարդու շուրթերից, ում ձերբակալման օրդերը Հաագայի Միջազգային քրեական դատարանը տվել էր 2023 թվականի մարտին ՝ գրավյալ տարածքներից ուկրաինացի երեխաների անօրինական տեղափոխման կասկածանքով։

Ամենից շատ դիտված