Երևան +9°
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 00:06 15-12-2023

Ադրբեջանը զորքերը հետ չի քաշելու, բայց Թուրքիան սահմանը բացելու է. ինչ է ասում Հ1-ը

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում` Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ասաց, որ հայկական կողմի ցանկությունն է ավելի վաղ սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, քան բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Նիկոլ Փաշինյանին աջակցող գործիչը կարծում է, որ Ադրբեջանն այս պահին կասկածի տակ է դնում որևէ ուժային կենտրոնի` որպես երաշխավորի հանդես գալու ընդունակությունը։ Նրանք երաշխավորի իրենց պատկերացումն են իրացնում. քանի որ երաշխավորի ավելի լուրջ կշիռ ունեցող ներկայություն ապահովված չէ, ուրեմն ադրբեջանցի զինվորականները, Բայրամովի արած հայտարարության համաձայն, չեն պատրաստվում հետ քաշվել։ Ադրբեջանը իրավիճակը ձգձգում է, որովհետև տեսնում է դեռ ավելին ստանալու, ավելին կապիտալիզացնելու, ռազմի դաշտում իր տարած հաղթանակը առավելագույն գետնի վրա դեռևս իրացնելու հնարավորություն ունի։

Քաղաքական գործիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ին` նույնքան անհասկանալի, որքան Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է։

«Մենք պարտավորություն ունենք, որպես ՀԱՊԿ անդամ, տեխնոլոգիաներով կիսվել ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բայց դա մենք չենք անում, որովհետև նաև կախակալած ռեժիմում ենք ՀԱՊԿ-ի հետ»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում, և կա արդեն Էրդողանի համաձայնությունը սահմանը բացելու, նույնիսկ` ստորագրությունը։